
Մեր մասին
MG Design Studio-ն Հայաստանի առաջատար ճարտարապետական և ինժեներական ընկերություններից է՝ առաջարկելով ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ճարտարապետական նախագծում, լանդշաֆտային դիզայն, ինտերիերի ձևավորում և կառույցների ինժեներական լուծումներ։ Մեր փիլիսոփայությունը հիմնված է համագործակցության, նորարարության և վստահության վրա։ Տասնամյակի փորձով մենք հաջողությամբ իրականացրել ենք տարբեր մասշատի և բարդության նախագծեր՝ մասնավոր տներից մինչև բազմաբնակարան համալիրներ, թաղամասներ, հասարակական, առևտրային տարածքներ։